Ջենովայի ցուցահանդեսում կալանք են դրել Մոդիլյանիի կեղծված գործերի վրա

15:24, 14 Հուլիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ոստիկանությունն առգրավել Է Ամեդեո Մոդիլյանիի 21 ստեղծագործություններ, որոնք ցուցադրվում Էին Ջենովայի Պալացո Դուկալեում (Դքսի պալատում)՝ այդ նավահանգստային քաղաքի կենտրոնական ցուցահանդեսային հարթակներից մեկում: Ինչպես հուլիսի 14-ին հաղորդել Է ANSA գործակալությունը, ենթադրվում Է, որ այդ գործերը կեղծված են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իտալիայի դատախազությունը հետաքննություն Է սկսել տակավին մայիսի վերջին, երբ ահազանգում Է ստացվել տոսկանացի հավաքորդ Կառլո Պեպիից, որը վկայակոչել Է հայտնի արվեստաբան Մարկ Ռեստելինիի կարծիքը: Ինչպես պնդում Է մասնագետը, բոլոր կեղծումները լավ հայտնի են, եւ դրանց վերաբերյալ կան բոլոր փաստաթղթերը եւ գիտական ապացույցները: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում Է ցուցադանքում ցուցադրված գործերի մեկ երրորդին, որոնք բերվել են արտասահմանյան տարբեր թանգարաններից եւ մասնավոր եվրոպական եւ ամերիկյան հավաքածուներից:

Ինչպես ճշտել Է ANSA-ն, հետաքննություն Է սկսվել երեք անձանց նկատմամբ, որոնց անունները չեն ճշտվում: Թանգարանի տնօրինությունը հայտարարել Է ցուցահանդեսի ժամկետից շուտ փակման մասին: Այն բացվել Էր մարտի 16-ին եւ աշխատանքը շարունակում Էր նույնիսկ բողբոքված սկանդալից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am