Թրամփին պատկանող՝ գոլֆի համար մականների հավաքանին գրեթե 30 հազար դոլարով վաճարվել Է աճուրդում
13:37, 14 Հուլիս, 2017Մականների նոր տերը ցանկացել Է անհայտ մնալ: RR Auction-ում ընդգծել են, որ գոհ են ստացված գումարից, սակայն տեղական զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ վերջնական արդյունքը հազիվ թե կարելի Է տպավորիչ համար: Վաճառված մարզագույքի նվազագույն գնահատման արժեքը կազմել Էր 30 հազար դոլար… Խոսքը վերաբերում Է TaylorMade ընկերության արտադրության ավելի քան 10 անվանական մականներին: Թրամփը դրանք ունեցել Է ավելի քան 10 տարի առաջ: Գործարարը դրանք օգտագործել Է Բեդմինսթերում (Նյու Ջերսիի նահանգ) իրեն պատկանող գոլֆ-ակումբում խաղալիս: TaylorMade-ը մականները հատուկ պատարստել Է Թրամփի համար, դրանցից յուրքանչյուրի վրա փորագրված Է նրա անունը:
Հետագայում միլիարդատերը լրակազմը նվիրել Է Էնդրյու Լոմբարդոյին, որը 2004-ից մինչեւ 2008 թվականները Թրամփի մոտ աշխատել Է որպես քեդի (այսպես են կոչվում գոլֆ խաղացողի օգնականները, որոնց պարտականությունների մեջ Է մտնում մարզական գույքի տեղափոխումը), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am