Հունահռոմեական ոճի 6 հայ ըմբիշներ ընդգրկվել են միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում

11:40, 14 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբիշների նոր դասակարգման աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը 66 կգ քաշային կարգում 7-րդ տեղում է, իսկ 71 կգ քաշում Վարշամ Բորանյանը` 19-րդ:

75 կգ քաշայի ՕԼիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 15-րդ, իսկ Կարապետ Չալյանը` 9-րդ հորիզոնականներում են: 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը գրավել է 15-րդ տեղը, իսկ Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը միայն 2-րդ տեղում է:

 


© 2009 ARMENPRESS.am