Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան փոփոխություններ կմտցնի աշխարհի առաջնությունում

15:41, 13 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան փոփոխություններ կմտցնի աշխարհի առաջիկա առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնության վիճակահանությունը կլինի այնպես, որ ուժեղագույն ըմբիշները միմյանց դեմ կմրցեն կիսաեզրափակիչում կամ եզրափակիչում:

 Ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 21-26-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:


© 2009 ARMENPRESS.am