Կայացել է Աբրահամի և Յուբենկի «հայացքների մենամարտը»

13:15, 13 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի և Քրիս Յուբենկ-կրտսերի «հայացքների մենամարտը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) պատրաստ է առաջիկա մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 15-ին, Լոնդոնում: Նրա մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ-կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Մենամարտը կցուցադրի Հանրային հեռուստաընկերությունը:


© 2009 ARMENPRESS.am