ԱՄՆ Միսիսիպի նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել. 16 զոհ

10:50, 11 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ծովային հետևակի բեռնատար ինքնաթիռը, որը հաճախ օգտագործվում էր վառելիքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար, ԱՄՆ Միսիսիպի նահանգի արևմտյան հատվածում վթարի է ենթարկվել՝ խլելով 16 մարդու կյանք: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Ենթադրվում է, որ ինքնաթիռը պայթել է օդում: Ոստիկանությունը հայտնել է, որ օդանավում եղել է մեծ քանակությամբ զինամթերք, ինչն ավելի է բարդացնում փրկարարական աշխատանքները:

Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել ինքնաթիռի կործանման պատճառը:


© 2009 ARMENPRESS.am