Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

17:22, 10 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են երկկողմ հարաբերություններից ու տարբեր ոլորտներում իրականացվող համագործակցությունից:

Ալիևը և Թիլերսոնն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ մասնավորապես խոսելով հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքի մասին:

 

 


© 2009 ARMENPRESS.am