Վթարի հետևանքով քվադրոցիկլի երկու անչափահաս ուղևորները մահացել են

16:51, 10 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցի թիվ 15 տան դիմաց «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան իր ուղեմասում բախվել է հանդիպակաց ընթացող «KC 150 S-8» մոդելի քվադրոցիկլին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քվադրոցիկլի ուղևորներ 2003 թվականին ծնված Հովհաննես Իսկանդարյանը և 2004 թվականին ծնված Գոռ Խաչատրյանը տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:

 


© 2009 ARMENPRESS.am