Հայ սամբիստները բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

13:53, 10 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի հավաքականը հուլիսի 6-8-ն Աստանայում մասնակցել է աշխարհի գավաթի փուլերից «Նուրսուլթան Նազարբաեւի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Սամբիստներից բրոնզե մեդալներ են նվաճել 57 կգ քաշային կարգում ուժերը փորձարկող Տիգրան Կիրակոսյանը և 82 կգ Վահագն Չալյանը:

Այս տարի մրցաշարին մասնակցել են շուրջ 200 մարզիկ 16 երկրից:


© 2009 ARMENPRESS.am