«Սևանա լիճ» շախմատային մրցաշարին կմասնակցեն 10 շախմատիստ

11:49, 10 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սևանա լիճ» շախմատային միջազգային մրցաշարն այս տարի կունենա 10 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 13-ին կմեկնարկի ամենամյա «Սևանա լիճ» միջազգային մրցաշարը։ Այս տարի մրցաշարի մասնակիցներն են Բասսեմ Ամինը (Եգիպտոս), Դանիիլ Դուբովը (Ռուսաստան), Իգոր Կովալենկոն (Լատվիա), Մարտին Կրավցիվը (Ուկրաինա), Դարիուշ Շվերցը (Լեհաստան), Թամիր Նաբատին (Իսրայել), Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, ՄանուԷլ Պետրոսյանը և Հայկ Մարտիրոսյանը (Հայաստան):

 Խաղերը կընթանան հուլիսի 14-22-ը Սևանի «Բեսթ Վեսթերն Բոհեմիան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում։


© 2009 ARMENPRESS.am