Գագիկ Մկրտչյանն ակնկալում է ոսկերչության ոլորտում տարեկան կրկնապատիկ աճ ապահովել

19:14, 7 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանն ակնկալում է և նպատակադրվել է ոսկերչության ոլորտում ամեն տարի կրկնապատիկ աճ ապահովել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 7-ին լրագրողների հետ զրույցում Մկրտչյանը նշեց, որ հարկավոր է ամեն տարի այդ աճն ապահովել, քանի դեռ չի հասնի այն պահը, երբ անհրաժեշտ կլինեն նոր ինստիտուցիոնալ միջոցներ՝ կրկնապատիկ աճը շարունակելու համար:

Անդրադառնալով ՌԴ-ի հետ ոսկերչության և ադամանդագործության ոլորտներում մեր համագործակցությանը՝ նախարարի խորհրդականը նշեց, որ Ռուսաստանը մեր լավագույն շուկաներից և ոլորտների զարգացման առանցքներից մեկն է:

«ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո կան որոշակի խնդիրներ, որոնք համաձայնագրային դաշտերում հարթում ենք և դրանց արդյունքում մեր արտահանումը ՌԴ էլ ավելի կավելանա:  Նախկինում ՌԴ շուկան ավելի շատ թուրքական ապրանքներով էր հագեցած, աստիճանաբար ռուս սպառողը տեսնում է, որ նույն գնի դեպքում նա ավելի որակյալ ապրանք է ձեռք բերում և գնում է հայկականը»,-ասաց Մկրտչյանը:

Նա նաև նշեց, որ ոսկերչության արտադրության ոլորտում մեր մասնագետների վարկանիշը բարձր է:


© 2009 ARMENPRESS.am