Արթուր Աբրահամը պատրաստ է առաջիկա մենամարտին

12:41, 7 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստ է առաջիկա մենամարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) պատրաստ է առաջիկա մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 15-ին, Լոնդոնում: Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ):

Խաղարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:


© 2009 ARMENPRESS.am