Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար ստորգետնյա ավտոմոբիլային թունելը

12:08, 7 Հուլիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար եւ ամենախոր ստորգետնյա ավտոմոբիլային թունելը, որը կդառնա Հոնկոնգի, Մակաոյի եւ Չժուհայ քաղաքի միջեւ ընկած կամրջի մի մասը, հուլիսի 7-ին հաղորդել Է CCTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թունելի երկրարությունը 6,7 կիլոմետր Է, այն 40 մետրով ցածր Է ծովի հատակի մակարդակից:

Հավակնոտ նախագիծը կատարվում Է Գուանդունի նահանգի Չժուհայ քաղաքի եւ Հունկոնգի եւ Մակաոյի հատուկ վարչական շրջանների հետ համատեղ: Նախագիծը նախատեսում Է 22,9 կիլոմետր կամրջի, ստորգետնյա թունելի եւ երկու արհեստական կղզիների կառուցում:

Բոլոր աշխատանքներն ավարտելուց եւ կամուրջը շահագործման հանձնելուրց հետո Հոնկոնգից Չժուհայ եւ Մակաո ուղեւորության ժամանակն զգալիորեն կկրճատվի եւ կկազմի շուրջ 30 րոպե՝ երեք ժամի փոխարեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am