Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով

22:37, 5 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հուլիսի 5-ին` ՀՀ Սահմանադրությանը օրը, տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից, Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմինե Չիլաբոշյան-Պողիկյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: ՀՀ Նախագահ Սերժ #Սարգսյանի անունից պարգևը հանձնել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:


© 2009 ARMENPRESS.am