«Ալաշկերտ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ

00:29, 5 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  անդորրական «Սանտա-Կոլոմա»-ի դեմ պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: «Ալաշկերտ»-ի կազմում Ուրոշ Նենադովիչը խաղի 28-րդ րոպեին: «Սանտա-Կոլոմա»-ն հաշվի հավասարությունը վերականգնեց 63-րդ րոպեին: Անդորրական թիմի կազմու աչքի ընկավ Իլդեդոնս Լիման:

Երկու խաղերի ընդհանուր 2:1 հաշվով «Ալաշկերտ»-ը շարունակում է պայքարը ՉԼ-ում: Հաջորդ փուլում Աբրահամ Խաշմանյանի սաները կմրցեն բելառուսական ԲԱՏԷ-ի դեմ:

 


© 2009 ARMENPRESS.am