Ադրբեջանն այս տարի 38 զինծառայող է կորցրել

10:11, 3 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասպյան ռազմական ինստիտուտի հաղորդած տվյալների համաձայն` Ադրբեջանը 2017-ի առաջին կեսին կորցրել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում ծառայություն իրականացնող 38 զինծառայողի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Զինծառայողներից 16-ը մահացել են մարտական, 22-ը` խաղաղ պայմաններում:

Կասպյան ռազմական ինստիտուտի հաղորդմամբ` զինծառայողներից 16-ը մահացել է հայ-ադրբեջանական սահմանին, 3-ը՝ հիվանդության պատճառով, 4-ը ինքնասպան են եղել, 2-ը դարձել են դժբախտ պատահարի զոհեր, 7-ը մահացել են անհայտ պայմաններում, 3-ը՝ սպանվել զինծառայող ընկերների կողմից:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զոհվածների և վիրավորների վերաբերյալ որևէ վիճակագրություն չի հրապարակել:


© 2009 ARMENPRESS.am