Ատամի խոզանակի վրա գնդակ պտտեցնող հնդիկը գերազանցել Է համաշխարհային ռեկորդը

13:21, 30 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Փենջաբի նահանգի բնակիչը գերազանցել Է համաշխարհային ռեկորդն այն բանից հետո, երբ 53 վայրկյան բերանին պահել Է ատամի խոզանակը, որի վրա պտտվում Էր բասկետբոլի գնդակը: Այս արդյունքին հասել Է 25-ամյա Սանդիթ Սինհը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նվաճման տեսագրությունը հունիսի 28-ին հրապարակել են Guinness World Records-ի YouTube-ալիքում: Տեսահոլովակը դիտել են ավելի քան 18 հազար անգամ:


© 2009 ARMENPRESS.am