«Аэрофлот»-ն Առնո Բաբաջանյանի անունով ինքնաթիռ է անվանակոչել

12:38, 30 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տրանսպորտի  նախարարության նախաձեռնությամբ «Аэрофлот» ավիաընկերությունը օդանավերից մեկն անվանակոչել է հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ավիաընկերության մամուլի ծառայությունից:

Հունիսի 29-ին  «A. BABAJANYAN» գրությամբ «Боинг 777» օդանավը  ժամանել է ընկերության ինքնաթիռների կայան:

Որոշումն ընդունվել է Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի՝  Ռուսաստանի  տրանսպորտի նախարարին ուղղված դիմումի հիման վրա:

 


© 2009 ARMENPRESS.am