Իրանական հեռուստաընկերությունը հրապարակել է ԻՊ առաջնորդի մահը հաստատող լուսանկարներ

21:59, 29 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական հեռուստաընկերությունը հրապարակել է լուսանկարներ, որոնք հաստատում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, հրապարակվել է ալ-Բաղդադիի մարմնի երկու լուսանկար:

Ավելի վաղ մի քանի տեղեկատվական աղբյուրներ հաստատել են ալ-Բաղդադիի մահը՝ վկայակոչելով Իրանի հոգևոր և Զինված ուժերի առաջնորդ Ալի Հոմենիի ներկայացուցիչ Ալի Շիրազիին:

Հունիսի կեսերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ մայիսի վերջին Սիրիայում ռուսական ավիահարվածի արդյունքում, նախնական տեղեկություններով, ոչնչացվել է ԻՊ առաջնորդը և 300 գրոհային:   

 

 


© 2009 ARMENPRESS.am