Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վստահություն է հայտնել Թերեզա Մեյի կառավարությանը

21:50, 29 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վստահություն է հայտնել Թերեզա Մեյի գլխավորած կառավարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քվեարկության ուղիղ հեռարձակումը ներկայացնում է Sky News հեռուստաընկերությունը: Կառավարության ծրագրի օգտին քվեարկել է 323 պատգամավոր, դեմ՝ 309-ը:

Քվեարկությունը խորհրդարանում անցկացվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու ելույթից հետո:

Հունիսի 8-ին Մեծ Բրիտանիայում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, որում պահպանողականները վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ ստացել են 318 մանդատ՝ 12-ով պակաս, քան նախորդ խորհրդարանում նրանք ունեին և 8-ով պակաս, քան պետք է լիակատար մեծամասնություն ունենալ: Չնայած դրան, նրանք կարողացել են ձևավորել մեծամասնության կառավարություն՝ պայմանավորվելով Հյուսիսային Իռլանդիայի Ժողովրդական յունիոնիստական կուսակցության հետ:

 

 


© 2009 ARMENPRESS.am