«Փյունիկ»-ը ևս պարտվեց Եվրոպայի լիգայի առաջին խաղում

21:00, 29 Հունիս, 2017

 ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկ»-ը մրցեց սլովենական «Սլովան»-ի հետ (1։4)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում մեկնարկային րոպեներին խաղային իրավիճակին տիրում էին «Սլովան»-ի ֆուտբոլիստները։ Սակայն 8-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում սլովենական ակումբի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոները։ Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը։

Սակայն խաղի 22-րդ րոպեին հեռահար դիպուկ հարվածով հաշվի հավասարությունը վերականգնեց Ֆիլիպ Հոլոշկոն։ Երկրորդ կեսի 61-րդ րոպեին «Սլովան»-ի տարածքային առավելությունը վերածեց գոլի։ Աչքի ընկավ Վուկան Սավիչեվիչը։ Չբավարարվելով ձեռք բերածով՝ «Սլովան»-ի ֆուտբոլիստներից Հոլոշկոն դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 1։3։ Հանդիպման 75-րդ րոպեին ինքնագոլ խփեց Արամ Շախնազարյանը (1։4):

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Բրատիսլավայում։


© 2009 ARMENPRESS.am