Կիեւին տուգանելու են «Եվրատեսիլ»-ում Յուլյա Սամոյլովայի հետ կապված սկանդալի պատճառով

15:49, 29 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ) Կիեւին հայց Է ներկայացրել առ այն, որ, որոշում ընդունելով Ուկրաինա ռուսաստանցի կատարող Յուլյա Սամոյլովայի մուտքն արգելելու մասին, հանրապետության իշխանությունները «բավարար չափով չեն համագործակցել» «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչների հետ: Այժմ դրա համար Կիեւին կարող են տուգանել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Արդյունքում՝ ուշադրությունը բուն մրցույթից շեղվել Է, իսկ «Եվրատեսիլ»-ի հեղինակությունը դրվել Է սպառնալիքի տակ»,-ասված Է «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչների հայտարարության մեջ:

ԵՀՄ-ի կանոնակարգային կոմիտեն հանձնարարել Է տուգանել Ուկրաինայի ազգային հանրային հեռուստառադիոընկերությանը. տուգանքի չափը դեռեւս չի նշվում: Մրցույթի կազմակերպիչները հայտնել են, որ այն զգալի կլինի:


© 2009 ARMENPRESS.am