Կարեն Կարապետյանը վճռական է տրամադրված կառավարության ծրագրի ամբողջական իրագործման հարցում

12:12, 29 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մեկնարկած կառավարության նիստում հավաստիացրեց, որ գործադիրն Ազգային ժողովի կողմից հաստատված իր ծրագիրը կիրագործի ամբողջությամբ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին կառավարություն այցելելու համար: «Ցանկանում եմ հավաստիացնել, որ այն ծրագիրը, որը ձևավորել է մեր թիմը, իրագործվելու է: Մենք հասկանում ենք՝ ինչ սպասումներ ունի հասարակությունը, ակնկալում ենք և հասկանում, որ հեշտ չի լինելու, բայց վճռական ենք  տրամադրված և մեր ծրագիրն իրագործելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

«Եթե հեշտ լիներ, պարոն վարչապետ, մինչեւ հիմա իրականացրած կլինեինք, բոլորս դա գիտակցում ենք: Հաջողություն եմ մաղթում»,- իր հերթին նշեց ՀՀ Նախագահը:


© 2009 ARMENPRESS.am