Շարժական հավելվածների համաշխարհային շուկան 2021 թվականի կհասնի 6,3 տրլն դոլարի

10:51, 29 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարժական հավելվածների համաշխարհային ինդուստրիայի ծավալը 2021 թվականի կարող Է հասնել 6,3 տրլն դոլարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է App Annie վերլուծական գործակալության հետազոտության մեջ:

Դրա հետ մեկտեղ օգտատերերի բազան կավելանա գրեթե կրկնակի՝ 2016 թվականի 3,4 միլիարդից մինչեւ 6,3 մլրդ՝ 2021 թվականին:

Հավելվածներում անցկացող ժամանակն այդ շրջանում 1,6 տրիլիոնից կաճի մինչեւ 3,5 տրլն ժամ:

App Annie-ի փորձագետները նաեւ սպասում են, որ 2021 թվականին հավելվածների համար համաշխարհային ծախսերը կգերազանցեն 139 մլրդ դոլարը, մասնավորապես, խաղային հավելվածների համար ծախսերը կկազմեն 105 մլրդ դոլար, ոչ խաղայինինը՝ 34 մլրդ դոլար:

Շարժական հավելվածներ ստեղծողները օգտատերերի վրա կատարվող տարեկան ծախսերը 379 դոլարից կավելացնեն մինչեւ 1008 դոլար: Դրան կնպաստի անցումը ֆիզիկական գործառնություններից շարժականին, նշվում Է հետազոտության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am