Շիրակի մարզպետը հորդորել է զորակոչի կազմակերպչական աշխատանքներում լինել ուշադիր

21:13, 28 Հունիս, 2017
ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանում մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավարությամբ հունիսի 28-ին կայացել է զորակոչային հանձնաժողովի նիստ: Նիստի ժամանակ քննարկվել են 2017թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: Նիստին մասնակցել են մարզպետարանի պատասխանատուներ, տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնից, Շիրակի մարզպետը հորդորել է զորակոչի կազմակերպչական աշխատանքներում լինել ուշադիր, իսկ բժշկական հանձնաժողովներին՝ առավել աչալրջություն ցուցաբերել:

Զորակոչային հանձնաժողովի անդամները բուժզննման աշխատանքներից զատ քննարկել են նաև զորակոչի անցկացման հետ կապված այլ հարցեր: Ամառային զորակոչի առաջին օրը հուլիսի 2-ն է: Ավանդույթի համաձայն այն կմեկնարկի տոնական միջոցառմամբ:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am