Կրեմլում ափսոսանքով են վերաբերվում ՌԴ-ի հանդեպ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշմանը

18:41, 28 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում ափսոսանքով են վերաբերվում Ռուսաստանի հանդեպ ոլորտային պատժամիջոցների երկարաձգման մասին Եվրոպական միության որոշմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատժամիջոցների վերաբերյալ որոշումը ԵՄ խորհուրդն ընդունել է հունիսի 28-ին: Ըստ այդմ՝ պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2018թ-ի հունվարի 31-ը: Որոշումն ընդունվել է միաձայն, առանց քննարկման: Որոշումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում հունիսի 29-ին:

Այս որոշման հանդեպ Կրեմլի վերաբերմունքի մասին հարցին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է. «Բացասաբար և ափսոսանքով»: Նա նաև նշել է, որ հնարավոր են պատասխան գործողություններ, քանի որ. «որևէ մեկը դեռ չեղյալ չի համարել փոխադարձության սկզբունքը»:


© 2009 ARMENPRESS.am