Շվեյցարիայում 152 մլն տարի առաջ ապրած դինոզավրի հետքեր են գտել

15:25, 28 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Յուրայի կանտոնի Կուրտդու սարահարթում դինոզավրի եռամատ ոտքի հետք են հայտնաբերել: Այն գտել են արագընթացիկ ավտոմայրուղու շինարարության ժամանակ: Բազելի, Բարսելոնի եւ Դենվերի հնԷաբանները հին մողեսի նոր տեսակն անվանել են Jurabrontes curtedulensis: Այդ անունը բաղկացած Է Jura – Յուրայի մարզ եւ bronto (հին հունարեն) – որոտ բառերից, ինչպես նաեւ լրացված Է սարահարթի Կուրտդու միջնադարյան անվամբ՝ Curtis Udulfi, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
Յուրայի կանտոնի կառավարությունը գտածոյի մասին հայտնել Է իր պաշտոնական կայքում: Այն հիշեցրել Է, որ 152 միլիոն տարի առաջ Յուրայում շրջակա միջավայրը հիշեցնում Էր այն միջավայրը, որն այժմ գոյություն ունի Բահամներում:
Այդ հետքերը կարող Էին հասնել 77 սանտիմետր երկարության, եւ դրանք մնում են եռամատ դինոզավրների ամենամեծ հետքերից մեկը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Գիշակեր մեծամողեսները, տեղաշարժվել են երկու ոտքով, իսկ դրանց հասակը հասել Է 10 – 12 մետրի, ինչը մոտավորապես համապատասխանում Է տիրանոզավր ռեքսի հասակին, թեեւ, տիրանոզավր ռեքսը Երկրի վրա ապրել Է շատ ավելի ուշ՝ շուրջ 67 միլիոն տարի առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am