Հայաստանում մեկ տարում գրանցվել է 16 հազար 300 ամուսնություն և 3 հազար 600 ամուսնալուծություն

15:26, 28 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունում 2016թ. ընթացքում գրանցվել է 16 հազար 300 ամուսնության. 3 հազար 600 ամուսնալուծության ակտ: Ազգային ժողովի պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Անցած տարվա ընթացքում ունեցել ենք 40 հազար 968 ծննդյան ակտի գրանցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Հարությունյանը:

Նա նաև հայտնեց, որ 2016թ. ընթացքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունում գրանցվել է 27 հազար մահվան գրանցում:


© 2009 ARMENPRESS.am