Symantec-ում «պատվաստանույթ» են գտել շորթիչ-վիրուսի դեմ
14:39, 28 Հունիս, 2017Symantec-ում լուծումն անվանում են «պատվաստանյութ» Misha վիրուսի դեմ, որը ծածկագրում Է օգտատիրոջ համակարգի տվյալները եւ վերծանման փոխարեն պահանջում 300 դոլար վճարել բիթքոյիններով:
Իր համակարգչում վիրուսի տարածումը կանգնեցնելու համար օգտատերը պետք Է C:\Windows-ի թղթապանակում ստեղծի "perfc" անվանումով դատարկ ֆայլը՝ «սոսկ ընթերցման համար» պարամետրով:
Մի շարք այլ ընկերությունների փորձագետներ, որոնք աշխատում են կիբեռանվտանգության բնագավառում, հաստատում են, որ մեթոդը գործում Է: «Պատվաստանյութը», սակայն, թույլ Է տալիս վիրուսից վտանգազերծել միայն անհատական համակարգիչները: Ըստ որում դրանք մնում են վիրուսի կրողներ, այսինքն՝ կարող են այլ մեքենաներ վարակել իրենց ցանցում: Իսկ թե ինչպես ամբողջովին կանգնեցնել կիբեռգրոհը, առայժմ հասկանալի չԷ:
© 2009 ARMENPRESS.am