10 տարի անց iPhone-ը հեղափոխություն կկատարի տեղեկատվության ընկալման բանագավառում. WSJ
13:46, 28 Հունիս, 2017Այն պահին, երբ նշվի այդ իրադարձության 20-ամյակը, կարծում Է թերթը, հեռախոսի արդի հայեցակարգն արմատապես կփոխվի: Ամենայն հավանականությամբ, դրանք կդառնան ավելի բարակ, դրանք, հավանաբար, հնարավոր կլինի մի քանի անգամ փաթաթել կամ ոլորել, դրանք կարելի կլինի տեղավորել դաստակին, ականջներին, պարանոցին, դրանք կունենան նոր գործառույթներ, ինչպիսին Է հավելյալ իրականությունը: Այն մեծ սարքերը, որոնք այժմ օգտագործվում են հավելյալ իրականության Էֆեկտ ստանալու համար, կմնան անցյալում, եւ դրանց փոխարինելու կգան «խելացի» ակնոցները: Դա, թերթի կարծիքով՝ հեղափոխություն կկատարի այն բանում, ինչ վերաբերում Է տեղեկատվության ստացմանը եւ իր հետեւանքներով համեմատելի կլինի սոսկ առաջին սմարթֆոնի հայտնվելու Էֆեկտի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am