Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում փաստահավաք աշխատանքների վերաբերյալ ՄԻՊ զեկույցը հասանելի է անգլերեն

13:25, 28 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փաստահավաք աշխատանքներ կատարելու նպատակով ՀՀ մարդուիրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները եղել են ապրիլ-հունիս ամիսներին ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակոծված Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում:

Աշխատանքները կատարվել են միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Տեղի են ունեցել առաձնազրույցներ գյուղապետի, վարչական շրջանի ղեկավարի, գյուղի բնակիչների հետ:Կատարվել են նաև տեղանքի, գնդակոծության վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:

Անգլերեն զեկույցը հասանելի է այստեղ:


© 2009 ARMENPRESS.am