ՊՆ-ն մինչև տարեվերջ կլուծի զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները

12:10, 28 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա ավարտին ամբողջությամբ լուծվելու են զոհված զինծառայողների բնակարանների խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ ՊՆ-ում կուտակված հերթագրություններ են եղել, նույնիսկ դեռ 90-ական թվականներից:

«ՀՀ ՊՆ-ն որոշակի խնդիրներ լուծում էր, սակայն, իմ գնահատականով, պակասում էր թափանցիկությունը: Նախագահի հանձնարարականով երեք տարում պետք է խնդիրը լուծեինք: Այս ընթացքում լիարժեք ուսումնասիրել ենք ֆինանսական միջոցների աղբյուրները: Այս տարվա ավարտին ամբողջությամբ լուծելու ենք նրանց բնակարանների խնդիրը: Հաջողության դեպքում հաջորդ տարի երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների բնակարանների խնդրին կանդրադառնանք»,- ասաց նախարարը:


© 2009 ARMENPRESS.am