Վարազդատ Հարոյանը փորձաշրջան է անցնում «Ուրալ»-ում

21:47, 27 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա պաշտպան Վարազդատ Հարոյանը փորձաշրջան է անցնում Եկատերինբուրգի «Ուրալ»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հարոյանն «Ուրալ»-ի կազմում մասնակցել է սլովենական «Անկարան»-ի հետ ստուգողական խաղին՝ խաղադաշտ դուրս գալով երկրորդ կեսում:

Հարոյանի անունն «Ուրալ»-ի պաշտոնական կայքում առկա լուրերի մեջ չի նշվում՝ ներկայացվում է որպես փորձարկվող ֆուտբոլիստ, սակայն լուսանկարներում և խաղի տեսանյութում հայազգի պաշտանը նկատելի է:

Հարոյանը նախորդ մրցաշրջանում ելույթ էր ունենում իրանական «Փադիդե»-ում:

«Ուրալ»-ում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:  


© 2009 ARMENPRESS.am