Ավստրիայի պաշտպանության նախարարը մտահոգված Է Բալկանների «դանդաղ իսլամացումից»

17:09, 27 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս-Պետեր Դոսկոցիլը հայտարարել Է, որ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան ուժեղացնում են իրենց ազդեցությունը բալկանյան երկրներում, իսկ տարածաշրջանում «դանդաղ իսլամացում» Է ընթանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բալկաններում մենք դանդաղ իսլամացում ենք տեսնում»,- ասել Է Դոսկոցիլը գերմանական Welt թերթին տված հարցազրույցում:

«ԵՄ-ն կորցնում Է իր կշիռը Բալկաններում: Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան, ընդհակառակը, ուժեղացնում են իրենց ազդեցությունը»,-նշել Է նա՝ «լուրջ անհանգստություն» հայտնելով իրադարձությունների նման զարգացման առնչությամբ:

Նրա խոսքով՝ Անկարան շարունակում Է իր ազդեցությունն ուժեղացնել Կոսովոյում, Ալբանիայում եւ Սերբիայում:

«Իմ տեսակետից, նման զարգացումների պատճառով, անընդունելի կլիներ, եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում առաջիկայում Էլ ավելի շատ զորք տեղաբաշխեր Բալկաններում»,-ասել Է նա, հավելելով, որ նման գերակշռությունը եվրոպացիների շահերին չի համապատասխանում:

«Գերմանիան եւ մյուս երկրները, գործելով Բալկաններում, չպետք Է թույլ տան, որ ինչ-որ բան խանգարի ուժերի հավասարակշռությանը եւ ժողովրդավարության հաստատմանը տարածաշրջանում»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am