Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հաջորդ մենամարտը կլինի օգոստոսին  

16:04, 27 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները հաջորդ մենամարտերը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնեն օգոստոսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: Գոռ Երիցյանը, Նարեկ Աբգարյանը և Արամ Ավագյանը հաջորդ մենամարտերը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնեն օգոստոսի 4-ին Սոչիում:

Նարեկ Աբգարյանը մինչ այս 4 մենամարտ է անցկացրել, Արամ Ավագյանը` 3, իսկ Գոռ Երիցյանը` 1:


© 2009 ARMENPRESS.am