Ամառային Ունիվերսիադային Հայաստանից կմասնակցեն 3 ծանրորդ

15:38, 27 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ծանրորդներից երեք մարզիկ կմասնակցեն համաշխարհային Ունիվերսիադային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Հայաստանն ամառային Ունիվերսիադային կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (+105 կգ): Աղջիկներից ոչ մեկը չի մասնակցի Ուսանողական խաղերին:

2017 թվականի ամառային Ունիվերսիադան կկայանա Թայբեյում օգոստոսի 19-30-ը:


© 2009 ARMENPRESS.am