«Սանտա-Կոլոմա»-ի նպատակը ՉԼ առաջին փուլը հաղթահարելն է

20:18, 26 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անդորրական «Սանտա-Կոլոմա»-ի գլխավոր մարզիչ Ռիչարդ Ինբեռնոնը «Ալաշկերտ»-ին լուրջ մրցակից է համարում։ «Մեր նպատակը առաջին փուլը հաղթահարելն է։ Դեռևս հեռուն չենք նայում։ «Ալաշկերտ»-ը դժվար մրցակից է, նախորդ տարվա «Ալաշկերտ»-ին հիշում ենք, որը հաղթեց մեզ։ Մենք մեր մրցակցին իմացանք, բայց գիտենք, որ թիմը նոր խաղացողներ ունի, որոնք կարևոր դեր են խաղում»,- «Արմենպրես»-հաղորդմամբ՝ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Ռիչարդ Ինբեռնոնը։

«Սանտա-Կոլոմա»-ի ֆուտբոլիստ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Խուան Կապդևիլիան ևս կարևորեց առաջիկա հանդիպումը։ «Իհարկե, ուսումնասիրել ենք հակառակորդին և նախորդ տարվա փորձ էլ ունենք։ Գիտենք, որ «Ալաշկերտ»-ը ուժեղացել է, բայց չեմ կարծում, որ վաղվա խաղը որոշիչ կլինի։ Առաջիկա խաղին փորձելու ենք լավ խաղ ցույց տալ»,- փաստեց «Սանտա-Կոլոմա»-ի Խուան Կապդևիլիան։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտ»-ը երկրորդ տարին անընդմեջ կմրցի Անդորրան ներկայացնող «Սանտա-Կոլոմա»-ի հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 27-ին Հանրապետական մարզադաշտում։


© 2009 ARMENPRESS.am