Պորտուգալիայի հավաքականի պաշտպանը վնասվածքի պատճառով չի շարունակի ելույթները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում

21:38, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային  հավաքականի ձախ պաշտպան Ռաֆայել Գերեյրոն վնասվածքի պատճառով չի կարողանա շարունակել ելույթները Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆուտբոլիստը սրունքի վնասվածք է ստացել:

Նշվում է, որ կասկածներ են եղել, որ ֆուտբոլիստը ոտքի կոտրվածք է ստացել, սակայն բուժզննման արդյունքներով պարզվել է, որ կոտրվածք չկա:


© 2009 ARMENPRESS.am