Տեսանյութով ցուցադրել են աշխարհի խոշորագույն լողացող արեւային Էլեկտրակայանը

17:34, 23 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսանյութով ցուցադրել են Չինաստանում գտնվող աշխարհի խոշորագույն լողացող արեւային Էլեկտրակայանը: Այն, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հրապարակել Է Ruptly-ը:

«Այստեղ առաջ հանքահորեր Էին: Հետո դրանք փլվեցին, գոյացավ հսկայական լիճ: Երբ կառուցեցին արեւային Էլեկտրակայանը, բարելավվեց բնապահպանական իրադրությունը: Լավ եղավ ոչ միայն բնության համար, այլեւ եկամուտ հայտնվեց»,-պատմել Է տեղի բնակիչներից մեկը:

Ողջ հզորությամբ աշխատող կայանքն արտադրում Է 40 մեգավատ ԷլեկտրաԷներգիա, ինչը բավականացնում Է ավելի քան 15 հազար տների Էլեկտրամատակարարման համար:


© 2009 ARMENPRESS.am