Ադրբեջանում երաժշտության ուսուցիչը թմրանյութերի առևտրով է զբաղվում

14:22, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում ոստիկանները բերման են ենթարկել երաժշտական դպրոցներից մեկի ուսուցիչ՝ 50-ամյա Փիքրեթ Բահրամովին, ով թմրանյութերի ակտիվ առևտրով է զբաղում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը:

Ոստիկանների կողմից իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում ուսուցիչը բերման է ենթարկվել և ներկայումս գտնվում է կալանքի տակ: Նրա կողմից վաճառվող թմրանյութերի ամբողջ պաշարը առգրավվել է:

Ուսուցիչ Բահրամովի խոսքով՝ թմրանյութերը գտել է ճանապարհներից մեկի ոչ երթևեկելի մասում և վերցրել միայն սեփական օգտագործման նպատակով, ոչ թե վաճառելու: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:


© 2009 ARMENPRESS.am