Հուլիսի 4-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

13:35, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկում է հուլիսի 4-ին՝ ժամը 10-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ: Որոշման նախագիծը ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, օրակարգում լինելու է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:


© 2009 ARMENPRESS.am