Սիմոն Մարտիրոսյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

11:01, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տոկիոյում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության 105+ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկեց 191 կգ և հրեց 235 կգ` երկու դեպքում էլ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 426 կգ արդյունքով օլիմպիական փոխչեմպիոնը դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն:

Կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը գրավել էր 4-րդ հորիզոնականը:


© 2009 ARMENPRESS.am