Ռուսական նավերը թեւավոր հրթիռներով ԻՊ-ի զինապահեստներ են ոչնչացրել Սիրիայում

10:45, 23 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծովակալ Էսսեն», «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատները եւ «Կրասնոդար» սուզանավը թեւավոր հրթիռներով «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների խոշոր զինապահեստներ են ոչնչացրել Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Միջերկրական ծովի ջրատարածքի արեւելյան մասից «Ծովակալ Էսսեն», «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատներով եւ «Կրասնոդար» սուզանավով Ռուսաստանի ռազմածովային նավատաորմը վեց «Կալիբր» թեւավոր հրթիռ Է արձակել Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման օբյեկտների վրա»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ հրթիռահարվածի արդյունքում ԻՊ-ի կառավարման կետեր, ինչպես նաեւ զենքի ու զինամթերքի խոշոր պահեստներ են ոչնչացվել Համայի նահանգի Ակերբատ բնակավայրի շրջանում:

ՌԴ պաշտապանության նախարարությունում ընդգծել են, որ «Կրասնոդար» սուզանավը հրթիռներն արձակել Է ստորջրյա դիրքից: «ԻՊ-ի ողջ մնացած զինյալներն ու օբյեկտների մնացորդները ոչնչացվել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռմբակոծիչների հարվածներով»,- հավելել են գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am