ՄԻԵԴ-ը ալևիների գործով Թուրքիայի դեմ վճիռ է կայացրել

10:22, 23 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի դեմ վճիռ է կայացրել «հավատքի ազատությունը խախտելու» համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Թուրքիայում գործող ալևիական «Ջեմ» հիմնադրամը 2006 թվականին դիմել էր երկրի կրոնական գործերի վարչությանը՝ խնդրելով պետությանը փակել թուրքական Յենիբոսնա քաղաքում գտնվող ջեմէվիի (խմբ.- ալևիների կրոնական պաշտամունքի վայրը) էլեկտրականության ծախսերը: Սակայն խնդրանքը մերժվել է՝ նշելով, թե «ալևիականությունը կրոն չէ, իսկ ջեմէվիները պաշտամունքի վայրեր չեն»:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիան խախտել է հավատքի ազատությունը՝ վճռելով «Ջեմ» հիմնադրամին վճարել 54 հազար 400 եվոր փոխհատուցում:

 


© 2009 ARMENPRESS.am