Պորոշենկոն պետական այց կկատարի Վրաստան

21:55, 22 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջիկա հուլիսին պետական այց կկատարի Վրաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով РБК-Украина-ն, այդ մասին Բրյուսելում բրիֆինգի ժամանակ հայտարարել է Պորոշենկոն:

«Ես այժմ ձեզ տեղեկատվություն կբացահայտեմ, որ առաջին պետական այցը Վրաստան տեղի կունենա այս տարվա հուլիսին»,- ասել է Պորոշենկոն՝ վրացական ԶԼՄ-ներից մեկի ներկայացուցչի հարցին ի պատասխան:

 


© 2009 ARMENPRESS.am