Հենրիխ Մխիթարյանն ուղիղ հեռարձակմամբ կպատասխանի երկրպագուների հարցերին

20:17, 22 Հունիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով ուղիղ հեռարձակմամբ կպատասխանի երկրպագուների հարցերին:

«Ողջույն բոլորին, հետևեք իմ ֆեյսբուքյան էջին, քանի որ այս ուրբաթ, տեղական ժամանակով 16:00-ին ես այստեղ ուղիղ հեռարձակմամբ կպատասխանեմ ձեր հարցերին: Եկեք սկսենք հենց հիմա: Պարզապես մեկնաբանություններում գրեք ձեր հարցերը, և մենք կհանդիպենք վաղը մեր չաթում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրել է Մխիթարյանը:

 


© 2009 ARMENPRESS.am