Seiko-ն ժամացույցը զարդարել Է թանկարժեք քարերի աստղերով

16:20, 22 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Seiko ժամացույցների մակնիշը ներկայացրել Է Grand Seiko Spring Drive մոդելի նոր տարբերակը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի հունիսի 22-ի մամուլի տեղեկագրում: Դրա ստեղծման համար ոգեշնչման աղբյուր Է ծառայել գիշերային երկինքը լեռներում:

Ժամացույցի կորպուսը պատրաստված Է ոսկուց, սեւ թվացույցի ֆոնին առանձնանում են թանկարժեք քարերով աստղերը: Ժամացույցը հանդերձված Է Caliber 9R01 տրամաչափի մեխանիզմով, ընթացքի պաշարը կազմում Է 192 ժամ: Մոդելի լրակազմն ունի կոկորդիլոսի կաշվից գոտի: Ժամացույցի մոտավոր արժեքը շուրջ 60 հազար դոլար Է:

Seiko-ն (Seiko Holdings Corporation) Ճապոնիայի՝ ժամացույցների, ճշգրիտ գործիքների եւ ճշգրիտ մեխանիկայի արտադրության ընկերություն Է: Հիմնվել Է 1881 թվականին Հատորի Կինտարոյի կողմից Տոկիոյում:


© 2009 ARMENPRESS.am