Մակրոնը Մեծ Բրիտանիայի հետ պրագմատիկ հարաբերություններ Է խոստացել Brexit-ից հետո

10:25, 22 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել Է, որ Ֆրանսիան ամուր եւ պրագմատիկ հարաբերություններ կունենա Մեծ Բրիտանիայի հետ Եվրամիության կազմից նրա դուրս գալուց հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել Է հունիսի 21-ին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում, այդ թվում բրիտանական Guardian թերթում հրապարակված հարցազրույցում:

«Պրագմատիզմը կորոշի մեր նոր հարաբերությունները»,- ասել Է նա:

Ինչ վերաբերում Է Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բուն բանակցություններին, որոնք մեկնարկել են հունիսի 19-ին, ապա Մակրոնը համոզված Է, որ ԵՄ-ի կողմից դրանք պետք Է վարվեն համակարգված՝ չիջնելով երկկողմ մակարդակ: «Ես ցանկանում եմ, որ հենց նոր սկսված բանավեճերը լավագույն կերպով համակարգված լինեն եվրոպական մակարդակով,- նշել Է նա:- Ես չեմ ցանկանում երկկողմ բանավեճեր, որովհետեւ ԵՄ-ի շահերը պետք Է պաշտպանվեն կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am