Սիրիայում ներկայացվել Է հայ գրողի գիրքը, որը պատմում Է Հալեպի պատերազմի մասին

10:19, 22 Հունիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրող Լալա Մինասյան-Միսկարյանը ռուս լրագրողներին ներկայացրել Է «Սիրիական օրագիր» հայերեն գիրքը, որը պատմում Է Հալեպի բնակիչների տառապանքների մասին զինյալների կողմից քաղաքի բռնազավթման տարիներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես գրել եմ քաղաքում պատերազմի առաջին օրվանից ինձ շրջապատող իրականության մասին. աշխարհը պետք Է իմանա այն անասելի ցավի մասին, որը վերապրեցին հասարակ սիրիացները, երբ Հալեպ մտան ահաբեկչիները»,- ասել Է Մինասյան-Միսկարյանը:

Մի անգամ մահը բառացիորեն մի քանի քայլի վրա Է եղել հեղինակից, երբ արկ Է ընկել Հալեպի հայկական թաղամասում նրա բնակարանի վրա:

Հեղինակը ճշտել Է, որ 200 Էջանոց գիրքը հրատարակված Է Լիբանանում 700 օրինակ տպաքանակով:

Գրողը նշել Է, որ Հալեպի բնակիչները շնորհակալ են Սիրիայում գործող ռուսական զորախմբի զինծառայողներին, որոնք անգնահատելի ավանդ են ներդրել քաղաքի ազատագրման գործում, հավելելով, որ հաջորդ գիրքը լինելու Է քաղաքի վերականգնման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am