Նշանավոր երաժիշտները երգ են ձայնագրել Լոնդոնում հրդեհից զոհվածների հիշատակին
17:54, 21 Հունիս, 2017Լույս հունիսի 14-ի գիշերը Լոնդոնի Հյուսիսային Քենսինգթոնի շրջանում 24-հարկանի Grenfell Tower սոցիալական բնակելի շենքում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհվել Է առնվազն 30 մարդ, եւս 28-ը համարվում են անհայտ կորածներ: Մինչեւ 600 բնակիչներ տարհանվել են եւ ժամանակավորապես տեղավորվել հասարակական կենտրոններում, մզկիթներում եւ եկեղեցիներում, տասնյակ մարդիկ այրվածքներ են ստացել, տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվում Է օրհասական: Շենքի բնակիչների մեծամասնությունը Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքի երկրներից սերվածներ են:
Հունիսի 21-ի ժամը 08:00-ից (Երեւանի ժամանակով ժամը 11:00-ից) Simon and Garfunkel դուետի նշանավոր հիթի՝ «Bridge over Troubled Water»-ի (Կամուրջ՝ փոթորկալից ջրերի վրա») նոր տարբերակը հնչում Է երկրի բոլոր հիմնական ռադիոկայաններով ու հեռուստաալիքներով, իսկ տեսահոլովակի պրեմիերան երեկոյան կկայանա ITV հեռուստաալիքով: Երգը նաեւ հասանելի Է iTunes-ում: Եթերից եւ վաճառքներից ստացված բոլոր միջոցները կօգտագործվեն հրդեհից տուժածներին եւ զոհվածների հարազատներին օժանդակելու համար:
Բարեգործական սինգլի ստեղծման գաղափարը պատկանում Է հայտնի պրոդյուսեր Սայմոն Քոուելին, որն ապրում Է Լոնդոնի արեւմտյան շրջանում եւ, իր խոսքով՝ ցնցված Է Grenfell Tower-ի ողբերգության մասին լուրերից:
Երգի ձայնագրությունը տեւել Է երեք օր եւ իրականացվում Էր այրված տնից մոտավորապես 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ստուդիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am